Հայաստանի հետ խաղին միջադեպի պատճառով Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կխաղա առանց հանդիսատեսի. ՈՒԵՖԱ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026-27 սեզոնի իր առաջին տնային խաղը կանցկացնի դատարկ տրիբունաներում։ Ապրիլի 9-ին այսպիսի որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահական հարցերով կոմիտեն։ Պատճառը մարտի 23-ին Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերն էին։


Հիշեցնենք. մարտի 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆի պատասխան խաղից հետո երկրպագուների մի մասը վազել էր «Դինամո Արենա» խաղադաշտ։ Վրացի երկրպագուները սկսել էին տարբեր առարկաներ նետել հյուրերի վրա, այդ թվում՝ ջրով շշեր, վիրավորել էին նրանց, միջնամատ ցույց տալ և այլ անպարկեշտ ժեստեր անել։