Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները։Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:


Առաջինը պայքարը կսկսեն 55 կգ Մանվել Խաչատրյանը, 63 կգ Կարեն Ասլանյանը, 77 կգ Մալխաս Ամոյանը, 87 կգ Կարեն Խաչատրյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։


55 կգ Մանվել Խաչատրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ մրցակիցը թուրք Մութլուն է։


63 կգ Կարեն Ասլանյանը պայքարը սկսելու է 1/4-ից և կմրցի Սալիմով (Լեհաստան)-Բամմատով (UWW) զույգի հաղթողի հետ։


77 կգ Մալխաս Ամոյանը նույնպես պայքարը կսկսի 1/4-ից։ Նրա մրցակիցը կլինի լեհ Բերնատեկը։


87 կգ Խաչատրյանի 1/4-ի մրցակիցը բուլղարացի Նովիկովն է։


130 կգ Դավիթ Օվասապյանը 1/8-ում կհանդիպի թուրք Բաքըրի հետ։