Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրություններին:


Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած կոնգրեսի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով հայկական ֆեդերացիայի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ:


Հայկական պատվիրակությունը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիական խորհրդի կազմում առաջարկել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի թեկնածությունը:



Նա ընտրվել է այդ պաշտոնում: