Ըմբշամարտի ԵԱ. Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով։

Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։


1/8 եզրափակիչում 33-ամյա ըմբիշը 5-1 հաշվով հաղթեց էստոնացի Ռիչարդ Կարելսոնին։