Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի Արին–Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 15-ին, ժամը 15։30-ին։
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։