Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կատարի Դոհա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի չորս ներկայացուցիչներ` Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է վեցերորդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։
Օղակներ վարժությունում որակովորումը հաջողությամբ են անցել Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։