Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային ծանրորդները:


Հայաստանի ընտրանու անդամ Ռաֆիկ Հարությունյանը (անձնական մարզիչ` Գագիկ Գրիգորյան) պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` 150 կգ, 155 կգ, 158 կգ ու այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր:


Հրում վարժությունում Հարությունյանը բարձրացրել է 185 կգ:


Երկամարտի 343 կգ արդյունքով` Ռաֆիկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: