Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն, Միլենա Խաչատրյանը` փոքր արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը փոխչեմպիոն դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:


Ամրոյանը երկամարտում գրանցեց 231 կգ (100+131) արդյունք: Ամրոյանը պոկում վարժությունում գրավեց 6-րդ տեղը, իսկ հրումում նվաճեց բրոնզե մեդալ: Նա Եվրոպայի չեմպիոնությունը պաշտպանած Իտալիայի ներկայացուցիչ Տոկոյից հետ մնաց 2 կիլոգրամով (100+133):


Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ (95+131) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Խաչատրյանը պոկումում գրավեց 12-րդ տեղը, իսկ հրումում արծաթե մեդալ նվաճեց:


Մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է նվաճել: