Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են դեսպանությունից:
«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Գորյայնովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ»,–ասված է հաղորդագրությունում: