Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին:


 

«Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են:


 

Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով 2023 թ.-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները:


 

Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրեցինք օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև ավելի հարմարավետ ու անվտանգ են»,- գրել է Ավինյանը:


 

Մանրամասները՝ տեսանյութում: