35-ամյա վարորդը «Տոյոտա»-ով բախվել է բլոգեր 222Lava-ի «BMW X6»-ին. ավտոմեքենաները դարձել են ոչ շահագործելի

Ապրիլի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։


Վարորդներից Ա. Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ Է. Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։


Սկզբնաղբյուրի տեղեկություններով, Է. Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «Թու, թու, թու լավա»-ն է։