Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերի մանկապարտեզներ և դպրոց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ  Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերում այցելել է մանկապարտեզներ և դպրոց:


«Կրթական պրոցեսը ընթանում է բնականոն հունով: Շնորհակալություն համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին, ում ամենօրյա ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և ընթացիկ  խնդիրների լուծումը»,- գրել է Դանիելյանը՝ հրապարակելով տեսանյութ այցից: