Վարչապետը Արմավիրի և Արագածոտնի փոխմարզպետներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն՝ Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է  Արմավիրի, իսկ Արմեն Գրիգորյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ:


Վարչապետը որոշումները կայացրել է ապրիլի 29-ին։ Դրանք հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։