«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դեռևս 2023 թվականին, ամերիկյան առաջատար NewsMax Media ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիի հրավերով այցելեցի ընկերության Նյու Յորքի գրասենյակ։ Այցի ընթացքում ծնվեց գաղափարը՝ դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը։

Եվ ահա՝ երկու տարվա աշխատանքի արդյունքը. NEWSMAX Media-ն և Team Telecom Armenia-ն ստորագրել են հեռարձակման պայմանագիր։
Այս կարևոր համագործակցության համար շնորհավորում եմ Team Telecom Armenia-ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին (Alexander Yesayan) ինչպես նաև իմ լավ բարեկամ Քրիստոֆեր Ռուդիին (Christopher Ruddy), ով նաեւ նախագահ Թրամփի երկարամյա ընկերն է։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց գաղափարին աջակցելու և այն իրականություն դարձնելու համար։

