Ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն: Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա կարող է որոշակիորեն՝ 0,5 տոկոսի շրջանակում, ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Բոլորը արդեն այն մասին են խոսում են, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը մեր կարծիքով կազմում է 5-5.5%։ Հաշվի առնելով նախորդ տարիների մեծ աճերը կարող է որոշակիորեն այդ պոտենցիալից աճի զգալիորեն բարձր լինել, բայց տոկոսային առումով ցածր լինել, որովհետև բազան արդեն բարձր է»,-ասաց նախարարն ՝ընդգծելով, որ կարծում է, որ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշին կկարողանան հասնել։
«Քանի որ տարվա վերջում է պլանավորվում Ամուլսարի գործարկման ազդեցությունը, կարող է սահմանային լինել»-նեց նախարարը։