Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մայիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արարատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: