Հանդիպում՝ «Հաջողակից սկսնակին» ծրագրի 2024թ շահառու կին գործարարների մասնակցությամբ

Այսօր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում տեղի է ունեցել մտերմիկ հանդիպում, որին մասնակցում էին «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից սկսնակին» ծրագրի 2024թ շահառու կին գործարարները: Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։


Նրանցից երկուսը (Էմիլյա Միրզոյանը Տավուշից և Լիանա Մելքոնյանը Լոռիից) «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ շաբաթներ առաջ գտնվում էին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրին՝ Seminar on Innovation and Development of Cultural Trade for Developing Countries:


Ասօր նրանք Երևանում էին՝ ծրագրի մյուս շահառուների հետ կիսվելու փորձով, գիտելիքներով ու ձեռք բերած ոգեշնչմամբ։ Լիանան և Էմիլյան փաստեցին՝ նման ճանաչողական այցելությունները բիզնես մտածողության զարգացման կարևոր խթան են: