Քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը. հանդիպում ՏԿԵՆ-ում

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքում:

 


«Ողջունել եմ հյուրերին և բարձր եմ գնահատել IFC-ի աջակցությամբ Հայաստանում հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը։


 

Իվանա Ֆերնանդես Դուարտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներդրումներ իրականացնել նշված ենթակառուցվածքներում։



Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել է Խուդաթյանը։