Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը

Մարմարիկ գյուղում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են 2-ամյա երեխայի որոնումները:


Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել:


ՀԺ-ի փոխանցմամբ՝ այժմ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետև հատուկ նավակներ կիջեցվեն ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:


Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։


Որոնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քանի 170 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ և կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։


Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել՝ շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։