Արարարատի մարզի Նորամարգ գյուղում բախվել են բեռնատարներ, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ՃՏՊ– մասին ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է մայիսի 10-ին, ժամը 13:20-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։