Հաստատվել է Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը. ՀՖՖ

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 13-ին կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։



ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ հանդիպման մրցավարն է Աշոտ Հարությունյանը, նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը:    



VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։


ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: