Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:


Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: