Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և մանրամասնել.


«Նկարի երիտասարդը 25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին է։ Մայիսի 10-ին նա ավարտին հասցրեց 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մեկնարկած իր ճամփորդությունը.


միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչեւ Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը,


8 ամսում անցել է 6500 կմ,


չի օգտագործել որեւէ սարքավորում, որևէ տրանսպորտից չի օգտվել,


հաղթահարել է մի շարք երկրներում բազում մարտահրավերներ։


Երիտասարդին հանդիպել էի Երևան-Գորիս ճանապարհի 140-րդ հատվածում, խոստացել էր վերադարձին հանդիպել:


Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիս քաղաքի գեղեցկությամբ: