Շինաղբով պատված «Եռաբլուր»-ին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. Ավինյան

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց:


Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


«Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ:


Նախագծերն իրականացվել են բացառապես ոռոգելի տարածքներում: Կառուցել և հիմնանորոգել ենք 95 կմ ոռոգման համակարգ, արդյունքում՝ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%-ի»,- գրում է Ավինյանը։