Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 12-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բանկիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։


Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։


Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։


Կայքի տեղեկություններով, Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին  ծեծի ենթարկելու մեջ։


Կայքի տեղեկություններով, Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։