«Ընկերության` Երևանը սպասարկող ենթակառուցվածներում այսօր վթարներ չեն եղել». Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերություն

««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այսօր ընկերության` Երևանը սպասարկող ենթակառուցվածներում վթարներ չեն եղել, և մայրաքաղաքում տեղի ունեցած հոսանքազրկումները  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  ընկերության հետ որևէ առնչություն չունեն»։ Այս մասին հայտնում են « «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունից»։


«Տեղեկացնում ենք նաև, որ ԲԷՑ ընկերության ենթակառուցվածքներում տեղի ունեցած վթարային իրավիճակներում,  տեղում աշխատում և խնդիրները վերացնում են մեր ընկերության մասնագետները»,–ասված է հաղորդագրության մեջ։