Քաղաքացիակենտրոն լրատվություն
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ, ասել է հայ մարտիկը Jaxxon փոդքասթի ժամանակ:
«Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պուարյեն և Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ-որ մեկը վնասվածք ստանա, կամ Գեյջին, կամ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելու»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը, որը մեկ տարուց ավելի օկտագոն դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը մայիսի 31-ին գրեփլինգի ևս մեկ գոտեմարտ կանցկացնի: Հայ մարտիկը Մոսկվայում կայանալիք ADXC-10 մրցաշարի շրջանակում կգոտեմարտի Bellator-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Պատրիկ «Պիտբուլ» Ֆրեյրեի դեմ: