Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։
Ադորյանը սեպտեմբերին կդառնա 24 տարեկան։ Նա «Բանֆիլդի» ակադեմիայի սան է։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 400 հազար եվրո է։
Արգենտինայի այս մրցաշրջանի առաջնությունում Թոմասն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: