Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.
ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հրավերով գտնվում եմ Թեհրանում, ում հետ ունեցել եմ հանդիպում և աշխատանքային ընթրիք:
Գործընկերոջս հետ գոհունակությամբ ընդգծել ենք հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը:
Անդրադարձ ենք կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և կարևորել անվտանգային մարտահրավերներին դիմակայելու շուրջ համատեղ ջանքերի գործադրման շարունակականությունը: