Պաշտոնից ազատվել է Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 7-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալին։

Արդարադատության 3-րդ դասի խորհրդական Սիսակ Խաչատրյանը պաշտոնից ազատվել է անձնական դիմումի համաձայն։