ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները:
Նախարար Միրզոյանն ընգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը: