ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1992 թվականի ամառն է։
Մեղադրանքները նույնն են․ որ թիկունքից օգնություն չկա, որ Երևանում մարդիկ ապրում են իրենց առօրյա գործերով [ո՞ւր էր կորել համազգային շարժումը, զարթոնքը, ոգին, ո՞նց էին համարձակվում մարդիկ ապրել սովորական կյանքով, առհասարակ ապրել], որ կառավարությունը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է թելադրի Հայաստանի քաղաքականությունը և որ ռազմական գործողությունների ելքը Մոսկվայում է որոշվում։ Տարածում են [հոդվածը «Ազգ» օրաթերթից է, որ Ռամկավար ազատականների պաշտոնաթերթն է, նրանք էլ մի բարի պտուղ չէին, պարզապես կուսակցական տարբերություն էր պետք պատկերել], որ վերջին հույսը Դաշնակցությունն է, որը պատերազմի ժամանակ հանրահավաքով պահանջում է կառավարության հրաժարականը։ Իսկ պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը խոստացել է Գերագույն խորհրդի արտահերթ նիստում ապացուցել, որ Շահումյանի շրջանը ծախված էր։
Գիտե՞ք այս «խնդիրները» ինչպես «լուծվեցին»։ Կառավարող ուժ ՀՀՇ-ին այնքան տեռոր արեցին, որ Հայաստանը սկսեցին բոլորով ղեկավարել՝ Վազգեն Մանուկյանով, Սերժ Սարգսյանով, Ռոբերտ Քոչարյանով, Դաշնակցությամբ․ էլ պարզ չէր՝ ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է իշխանություն։ Ընդունեցին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չճանաչելու մասին որոշումը՝ նշաձողը նախ սահմանելով որպես հանրապետություն ճանաչելը։ Զենքի հարցը Մոսկվայի հետ լուծեցին։ Սկսվեց պայմանագրերի շղթան։ Ցույցերը դադարեցին։ Մոռացան, որ պիտի ապացուցեին, որ Շահումյանի շրջանը ծախված էր։ Որովհետև ծախեցին Հայաստանը՝ բառացիորեն որպես գույք պարտքի դիմաց և փոխաբերական իմաստով՝ արտապատվիրակելով մտածելու ունակությունը Մոսկվա։
Հիմա վերադարձել՝ սերիական մարդասպանի իրենց հոգեբանությամբ նույն բանն են ուզում կրկնել։ Բայց մենք ՀՀՇ-ն չենք։ Պատմությունն էլ չի կրկնվի։
