Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն առանձնազրույցի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։


«Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը»,– ասված է հաղորդագրության մեջ:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:


Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյան այսօր է ժամանել Հայաստան։ Այցը պաշտոնական է։