Քննարկել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի  Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով:


Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:


Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը:


Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։