Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 15 հարց է ընդգրկված

Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 26-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:


Մայիսի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 15 հարց:


ԱԺ խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: