Թիկնիզյանը Երևանում է և սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սոցցանցերում մարզումային տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ արդեն ժամանել է Երևան։


26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի` առաջիկա ընկերական հանդիպումների հայտացուցակում։ Ազգային թիմը մարզական հավաքականը կսկսի մայիսի 31-ին։