Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան:


Պատվիրակությունը Հայաստան կժամանի հունիսի 19-21-ը:


«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2025 թվականի հունիսի 19-21-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան ՊԻԵՏԺՉԻԿԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:


2. Ազգային ժողովի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանին՝ ընդունել պատվիրակությանը:


3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրության մեջ: