Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը մայիսի 29-ից հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:


Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։


Դարպասապահներ 

Դոնովան Ջիվան Փարիսիան - «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» (ԱՄՆ)
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ       
Գոռ Մատինյան - «Ուրարտու»
Հայկ Ղազարյան - ԲԿՄԱ


Պաշտպաններ

Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ (Ռուսաստան) 
Անդրանիկ Հակոբյան - «Դեպորտիվո Ալավես» (Իսպանիա)
Ստեփան Գիգոլյան - «Սոչի» (Ռուսաստան)
Մարկ Գևորգյան - «Հաննովեր 96» (Գերմանիա)
Մարկ Ավետիսյան - ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան - «Վան»  
Մհեր Թառլոյան - ԲԿՄԱ 
Սուրեն Ծառուկյան - ԲԿՄԱ 
Ալյոշա Խաչատրյան - ԲԿՄԱ 
Պողոս Կրմզյան - «Սյունիք» 


Կիսապաշտպաններ / Հարձակվողներ

Անդրե Գաբրել Փիլիբոսիան - «Բելլարդ» (ԱՄՆ) 
Մայք Գևորգյան - «Մյունխեն 1860» (Գերմանիա)
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա) 
Էդգար Նավասարդյան - «Օստերսունդ» (Շվեդիա)
Միշել Այվազյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Արթուր Ասկարյան - ԲԿՄԱ     
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան - ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան - ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան - ԲԿՄԱ