Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար՝ տարածելով կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր  և սուտ տեղեկություններ են  տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: 

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:

ԱՀ ՊՆ մամուլի  ծառայություն