Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ցրվենա Զվեզդան» շարունակում է քայլեր ձեռնարկել` Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին ձեռք բերելու համար, գրում է Чемпионат-ը։
Սերբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար նոր` բարելավված առաջարկ է արել «Լոկոմոտիվին»։ Այժմ Բելգրադը ներկայացնող ակումբը պատրաստ է վճարել 2 միլիոն եվրո ու տարբեր բոնուսներ։
«Լոկոմտիվը» մտադիր է ընդունել առաջարկը, Թիկնիզյանը նույնպես կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին։
Մի քանի օր առաջ «Ցրվենա Զվեզդան» հայ պաշտպանի համար առաջարկել էր 1,3 միլիոն եվրո։ Առաջարկում նախատեսված էր նաև 700 հազար եվրոյի պարգևավճար։
Թիկնիզյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում հեռանալ «Լոկոմոտիվից»։