Դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Հայկական ԱԷԿ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել  է Հայկական ԱԷԿ։ Պատվիրակության անդամները մասնակցել են լիամասշտաբ վարժասարքի գործարկման կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը:

 

 

Նշենք, որ պատվիրակության կազմում  եղել են  նաև Ալեշիա Դունկանը ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտից և Յան Պլեշինգերը ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։