«Փյունիկից» 5 ֆուտբոլիստ է հեռացել

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից միանգամից հինգ ֆուտբոլիստ է հեռացել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։


Նրանք են` դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան։


«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մեր ակումբի գույները պաշտպանելու համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում», - գրված է հաղորդագրության մեջ։