«Պարոն նախարար, ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանի հատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալներով բեռների առաքմանը, ապա Ադրբեջանը այդ նպատակով հատկացրել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին պայմանագրի պայմանները»,- ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի պատասխանում՝ ուղղված Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի թվիթերյան հրապարակմանը։
Նշենք, որ այսօր Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։