Մեկը կարա բացատրի՞. Վարդան Օսկանյանն ու իր կինը ինչի՞ պետք է Դիլիջանում մանկապարտեզ վերցրած լինեն. Փաշինյան

«Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն»։Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության նիստերից մեկում ինքն անդրադարձել էր նախկին պաշտոնյաներից մեկի կողմից մանկապարտեզի տարածք սեփականաշնորհելուն, և դրանից հետո այդ պաշտոնյան միանգամայն այլ առիթով քննադատել է իրեն։


«Նախկին պաշտոնյան, թուր ու թվանքն առած, ընկել, գրառումներ է անում։ Իհարկե, սրա հետ կապված չէ․ հո չի՞ ասելու, որ մանկապարտեզները ձեռքիցս առան»,- նկատեց նա։


Վարչապետը տեղեկացրեց, որ իր հիշատակած նախկին պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ էլ կապված է պատմությունը։