Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մասնակիցները կքննարկեն արդյունաբերական համագործակցության հարցեր, այդ թվում՝ ծանր մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ազգային համակարգերի ներդաշնակեցման հարցեր։ Նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում առողջապահության ոլորտում։
Օրակարգում է նաև միջսահմանային համագործակցությունը և ԱՊՀ երկրների
տարածքներում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի
միասնական համակարգի զարգացումը։