2025 թ․ ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։


2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հուլիսի 6-ը:


  • Դիմումների քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 10-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.
  • ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 18 հաստիք.
  • ձյուդո, թաեքվոնդո՝ 1 հաստիք.
  • օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 3 հաստիք.
  • խաղային ձևեր՝ 8 հաստիք: