Հաստատում եմ ՀՀ ցանկությունը՝ զարգացնելու համագործակցությունը․ Փաշինյանը՝ Պորտուգալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով:


Շնորհավորական ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին:


Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։