Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ․ ԱԱԾ

Քիչ առաջ ԱԱԾ-ն հաստատեց Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են։


«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- հայտնում են ԱԱԾ-ից: