Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊՆ
Օգոստոսի 17- ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝  կիրառելով հրաձգային զենք։    

Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՊՆ-ն:
 
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։