Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի գրանցեց Չեռնոգորիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքի «Գրադսկի» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի թիմի դեմ և մարտական ոչ-ոքի գրանցեց` 2-2:


Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացեց հաշիվը: Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խլեց գնդակը, փոխանցեց խաղընկերոջը, իսկ հետո եզրափակեց գրոհը դարպասի գրավմամբ:


5-րդ րոպեին տանտերերը պատասխանեցին Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլյե Աջիչի գոլով:


Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայն հաշվի մեջ առաջ մղեց կիսապաշտպան Անդրեյա Բուլատովիչը: Այս դրվագում Հայաստանի հավաքականի պաշտպանական գիծը ձախողվեց:


81-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպան Սպերցյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց Պոպովիչի դարպասը և ոչ-ոքի կորզեց Հայաստանի հավաքականի համար:


Սա Հայաստանի հավաքականի համար նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ չորրորդ խաղն էր, նախորդ երեքում խոշոր հաշվով պարտվել էին, երկու անգամ` Վրաստանին, մեկ անգամ` Կոսովոյին: